Ուկրաինացի երգչուհու երգի տեքստը կստուգեն «Եվրատեսիլ»-ին համապատասխանության մասով
Ուկրաինացի երգչուհի Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի «1944» երգի տեքստը, որը Ղրիմի թաթարների արտաքսման մասին է, կուսումնասիրվի Եվրոպայի հեռարձակողների միության կողմից՝ պարզելու, թե որքանով է այն համապատասխանում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կանոններին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպայի հեռարձակողների միությունից տեղեկացրել են, որ եթե որևէ երգ խախտի մրցույթի կանոնները, ապա կարող են առաջարկել փոփոխություն մտցնել երգի մեջ:
Ջամալան փետրվարի 21-ին ընտրվել էր որպես «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի ներկայացուցիչ: Նրա երգը ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել: ԵՀՄ կանոնների համաձայն, երգի տեքստը կամ ելույթը չպետք է վնաս հասցնեն մրցույթի հեղինակությանը, ԵՀՄ-ին կամ «Եվրատեսիլ»-ին: Կանոններով քաղաքական բնույթ ունեցող կամ որևէ կազմակերպություն գովազդող տեքստը կամ ելույթի ժամանակ ժեստերն անթույլատրելի են:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին