Կարեն Դեմիրճյանի հուշարձանը պատրաստվում է Ղարաբաղի մարմարից. Քանդակագործ
Քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մինչև այս տարվա ապրիլ պետք է պատրաստ լինի: Panorama.am-ին տեղեկացրեց հուշարձանի քանդակագործ Տիգրան Արզումանյանը:
Նա նշեց, որ այս պահին աշխատում է հուշարձանի վրա. «Պատրաստվում է Ղարաբաղի մարմարից: Բոլորաքանդակ է, կոմպոզիցիոն քանդակ: Կարեն Դեմիրճյանը հպարտ կանգնած է, ձեռքը քարի վրա: Քարերն, ընդհանուր առմամբ, «Կարեն շինարար» բնորոշելու համար է, ինչպես ժողովրդի շրջանում ընդունված է ասել Կարեն Դեմիրճյանին»:
Քանդակագործն ասաց, որ Կարեն Դեմիճյանի ընտանիքը ժամանակին նայել է նախագիծը, հավանել:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կլինի հուշարձանի տեղադրման և բացման արարողությունը:
Հիշեցնենք, որ 2014 թ. Երևան քաղաքի ավագանին ապրիլի 30-ին համաձայնության էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մ. Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու, Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում տեղադրելու համար:
Դեռևս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երևանի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով և այնտեղ տեղադրել նրա արձանը: Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ներկայացված նախագծերից և ոչ մեկը հավանության չէր արժանացել: Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բաց մրցույթ վերջին անգամ անգամ հայտարարվել է 2012 թվականին: Մրցույթի պայմանների համաձայն, հուշարձանի տեղադրման համար հատկացվող հողատարածքը չպետք է գերազանցեր 30.0 քմ-ը, իր գեղարվեստական միջոցներով հուշարձանը պետք է մարմնավորեր պետական գործչի կերպարը:
Տ.Արզումանյանն ասաց, որ մի քանի անգամ մրցույթներ հայտարարվել են, այնուհետև իրեն քաղաքապետարանն է պատվիրել ստեղծել Կ.Դեմիրճյանի հուշարձանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան