Կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժի. Արմեն Աշոտյան
«Ես վստահ եմ, որ Լևոն Մկրտչյանը կկարողանա շարունակել իմ աշխատանքը: Կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ այսօր նախատեսված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումը, որից հետո կրթության և գիտության նախարարությունը տրվելու է Դաշնակցականներին:
Ա.Աշոտյանը նաև ասաց, որ լրագրողներն իրեն կկարոտեն, բայց ոչ երկար: Պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է լինելու Աշոտյանի նոր աշխատավայրը, նա ասաց, որ պետք է սպասել. «Համբերեք, շուտով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան