Միգրանտների մեծամասնությունը գնում է Գերմանիա առանց փաստաթղթերի
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, փախստականների շուրջ 77 տոկոսը, ովքեր ժամանել են 2016-ի ընթացքում, անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Berliner Morgenpost-ին:
Աղբյուրը հաղորդում է, որ այդ փաստաթղթերի բացակայությունը դժվարեցնում է Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի աշխատանքը՝ փախստականներին ապաստան տալու հետ կապված:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այս իրավիճակը սպառնալիքի տակ է պահում երկրի անվտանգությունը: Առանց փաստաթղթերի երկիր այցելող միգրանտները կարող են գրանցվել մի քանի անգամ՝ հայտնելով տարբեր տվյալներ: Բացի դրանից, փախստականի մասին հավաստի տեղեկատվության բացակայությունը զգալիորեն դժվարեցնում է ապաստանի մերժման դեպքում նրանց հայրենիք հետ ուղարկելը: