Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը ՀՀ և Իրանի կառավարությունների համար օրակարգային հարց է. Զախարյան
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կասկածելի է համարում Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ կառավարության կողմից ակնկալվող մեծ նախագիծը կյանքի կկոչվի հատկապես այն պարագայում, երբ այսօր կնքվել է Իրան-Ադրբեջան էներգետիկ համագործակցության մասին համաձայնագիր:
«Կասկածելի է, որ դա ընդհանրապես, ինչ-որ պահի կյանքի կկոչվի, որովհետև այն ճանապարհը, որով կառուցվելու է երկաթուղու Իրան-Ադրբեջան հատվածում, դա Իրանի վրա նստում է մոտ 200 մլն դոլար: Իսկ այն ճանապարհը, որ ակնկալում ենք մենք, նստում է շուրջ 3 մլրդ դոլար», -այսօր Ազգային ժողովում դիմելով կառավարությանը հայտարարեց պատգամավորը:
Պատասխանելով, հարցին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախ հիշեցրեց, որ վերջերս է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարն այցելել Իրան, որտեղ կնքվել է հուշագիր Իրանի Իսլամական հանրապետության և Հայաստանի երկաթուղիների հետ կապված, այնուհետև հավելեց.
«Հուշագիրը ստորագրվել է ընդամենը մի քանի օր առաջ, և ես չեմ կարծում, որ Իրանի նման պետությունը, որը ազատ է պատժամիջոցներից, իրեն թույլ կտար ստորագրել մի հուշագիր, որը կարող է դիտարկվել որպես չիրականացվող ծրագրեր: Այդ ծրագիրը Հայաստանի և Իրանի կառավարությունների համար օրակարգային հարց է և դրանց վերաբերյալ քննարկումները շարունակվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան