Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը ծառայում է Երևանի զորամասերից մեկում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը՝ Լևոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության և իր ծառայությունն է անցկացնում Երևանի զորամասերից մեկում:
«Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած անսովոր է: Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում և չի օգտվել տարկետում ստանալու իրավունքից»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան