Մենք ասում ենք՝ քաղաքական դաշտում հնարավոր է և պետք է համախմբում. Արմեն Աշոտյան
«Դաշնակցությունը հսկայական կառույց է, հսկայական կուսակցություն է և մեր բոլոր որոշումները ընդունվում են համախոհաբար և ցանկացած հսկայական կառույցում գուցե կլինեն անհատներ՝ մեկ-երկու հոգի, որոնք չեն համաձայնվի, բայց սա տասներորդական խնդիր է»,-այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքված Քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե արդյոք ՀՅԴ դրսի կառույցները դեմ էին ՀՀԿ-ի հետ համագործակցությանը:
Նրա խոսքերով՝ Դաշնակցությունը իբրև մեկ միասնական կառույց խորապես համոզված է, որ մեր երկրի առջև կանգնած խնդիրները լուծելու, հասարակության մեջ վստահությունը բարձրացնելու տեսակետից այս համագործակցությունը ժամանակին և ճշգրիտ կատարված քայլ է նոր Սահմանադրության լույսի ներքո:
ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ այս գործընթացը յուրահատուկ է ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև «գալիս է կոտրելու Հայաստանի քաղաքական դաշտում վերջին չորս տարիների ընթացքում օրինաչափ դարձած տրոհման գործընթացը»:
«2012թ-ից առ այսօր իշխանական և ընդդիմադիր բոլոր ձևաչափերը միայն տրոհվել են. տրոհվել է ՀԱԿ դաշինքը, 2012թ-ի խորհրդարանական կոալիցիան, Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն միասնությունը: Մենք ստեղծում ենք նոր փոփոխություններ, մենք ասում ենք, որ քաղաքական դաշտում հնարավոր է և պետք է համախմբում, համատեղ աշխատանք: Տրոհման մշակույթը պետք է թողնել անցյալում և խոսքը չի գնում միայն իշխանության մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ինչ տրամադրությամբ են սկսում նոր համագործակցությունը, Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ բարձ տրամադրությամբ, իսկ Աշոտյանը պատասխանեց. «Մենք այլևս միատեսակ կարծիքներ ենք հայտնում»:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Շիրակի ու Արագածոտնի դաշնակցական մարզպետների անունները
- Աղվան Վարդանյան. Այս համագործակցությունը ծառայելու է մեր երկրին ու մեր ժողովրդին
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիրը
- Կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին