Պետք է արվի ավելին Հայաստանը սիրիահայերի համար առավել գրավիչ դարձնելու համար. Ռազմիկ Փանոսյան
Այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները պետք է ջանքեր չխնայեն, որպեսզի սիրիահայերը մնան Հայասանում և բարգավաճեն: «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն որոշումներ» աշխատաժողովին ասաց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։
Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը լուրջ աշխատանք է տարել այս ուղղությամբ և շարունակելու է այդ օժանդակությունը:
«Հուսանք, որ առաջիկա տարիներին ավելին կանենք, որ Հայաստանը սիրիահայերի համար դառնա առավել գրավիչ»,- նշեց նա:
Ըստ Ռ.Փանոսյանի, հաջող ինտեգրացիայի համար պետք է մի քանի կարևոր քայլեր արվեն՝ կառավարությունը, ՀԿ-ներն աշխատեն համակարգված, մշակեն ստրատեգիական, երկարաժամկետ տեսլական, ավելի մեծ դոնորներ ներգրավեն: Այս ամենը, ըստ նրա, ավելի կհշետացնի ինտեգրման գործընթացը, կդառնան լիարժեք քաղաքացիներ:
Աշխատաժողովին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ՄԱԿ կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում մոտ 1500 սիրիահայեր ընդգրկվել են տարբեր ծրագրերում, իսկ նրանցից մի քանի հարյուրն աշխատանքի են տեղավորվել, սիրիահայերն ընդգրկված են տարբեր սոցիալական ծրագրերում, նաև մոտ 500 սիրիահայ կենսաթոշակառու կա:
«Սոցիալական երաշխիքները, որոնք տրամադրվում են Հայաստանի քաղաքացիներին, ամբողջովին գործում են նաև սիրիահայերի համար»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային կառույցների ուշադրությունը ՀՀ-ում սիրիացի փախստականներին բավարար չէ. Հովակիմյան
- Հրանուշ Հակոբյան. Բավականին ծանրություն է, բայց մեր հայրենակիցներն են
- Նախարար. Վերջին օրերին Սիրիայից կրկին եկողներ ունեցանք