Հարցում. Սեփական բիզնես սկսելու փորձ արել է հարցվածների 19%-ը
«Հարցվածների գերակշռող մասը` 81%-ը, երբևէ չի փորձել սեփական գործ բացել: Նման փորձ կատարել է հարցվածների միայն 19%-ը, ընդ որում` 9%-ը դիմել է վարկ ստանալու համար, 10% սեփական գործը բացել է առանց վարկ ստանալու: Վարկերը տրամադրվել են հիմնականում բանկերի միջոցով (7%): Հարցվածների ընդամենը 2%-ն է օգտվել վարկային կազմակերպությունների ծառայություններից և ստացել վարկ»,-նման տվյալներ է պարունակում աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացրած ուսումնասիրությունը:
Հետազոտության շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվել են ընտրանքային հետազոտություն 1040 մարդու շրջանում:
Ըստ նույն աղբյուրի, հարցվածների մեծամասնությունը դժվարացել է պատասխանել բիզնես սկսելու համար վարկ ստանալու գործընթացի մատչելիության մասին: Վարկ ստանալու անմատչելի լինելու մասին նշել են հարցվածների 25%-ը:
Դժվար մատչելի լինելու մասին նշել է հարցվածների 9%-ը: Որպես հիմնական պատճառներ շեշտվել են բարձր տոկոսադրույքները և փաստաթղթային քաշքշուկը: Վարկ ստանալը շատ մատչելի է եղել միայն 11%-ի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները