Եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում. Պարզաբանում
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում: Այս մասին նշված է ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ՝ կապված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկման մասին «լուրերի» ճշգրտման հետ:
«Դեռ ավելին. եթե 2015 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1013 դեպքով վերադարձվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված 273.965,7 հազար դրամ եկամտային հարկի գումար, ապա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 23-ը (ներառյալ) ժամանակահատվածում արդեն իսկ վարկառուներին (համավարկառուներին) 694 դեպքով վերադարձվել է 230.710,8 հազար դրամ գումար: Ընդ որում, 2015 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Գործընթացում ներգրավված վարկառուների և համավարկառուների ընդհանուր թիվն առ 23.02.2016թ. կազմում է 780 մարդ: Ակնհայտ է, որ եկամտային հարկի վերադարձվող գումարներն ըստ եռամսյակների աստիճանաբար աճում են»,- նշված է պարզաբանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին