Արմեն Ռուստամյան. Կարծում եմ՝ այսօր կլինի
«Օրվա երկրորդ հատվածում սպասեք: Կարծում եմ այսօր կլինի»,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ եթե ինչ որ բաներ չփոխվի, ամենայն հավանականությամբ, այսօր կլինի:
Դաշնակցական գործիչն ասաց նաև, որ ստորագրվելու է նախագահական նստավայարում, ստորագրող կողմերն են լինելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը:
Ա.Ռուստամյանն ասաց, որ 5-6 էջանոց փաստաթուղթը ներառում է հարցերի շատ մեծ փաթեթ, որոնք միտված են ապագային, վերաբերում են ներքին ու արտաքին բոլոր ոլորտներին: