Ֆինանսների նախկին նախարարը Եվրասիական հանձնաժողով է տեղափոխվում. «Հրապարակ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատակազմ է հավաքում Մոսկվայում, և բնական է, որ իր հայաստանյան թիմի ներկայացուցիչներից ոմանք կհայտնվեն այնտեղ։ Այս սպասելիքների ներքո են, թերևս, «Արդշինինվեստբանկում» խոսակցություններ տարածվում ֆինանսական տնօրեն, ֆինանսների նախկին նախարար, Տիգրան Սարգսյանի սանիկ Դավիթ Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին։ Բանկում ասում են, որ նա ճամպրուկային տրամադրություն ունի և պատրաստվում է նոր գործի գնալ՝ մի քանի հազար եվրոյին համարժեք աշխատավարձով։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Հայտնի է, որ Դավիթ Սարգսյանը ՀՀ «օֆշորային» վարչապետի սիրելի կադրերից էր։ Նա ոչ ինքնուրույն էր, ոչ էլ նախաձեռնող։ ԱԺ-ում կամ կառավարությունում ոչ մի վառ ելույթով աչքի չի ընկել և հայտնի էր հարցին հարցով պատասխանելու և լրագրողներին «ցրելու արվեստով»։ Անգամ Տիգրան Սարգսյանի թիմակիցներն էին նկատել, թե ինչ աստիճանի էր նախկին ֆինանսների նախարարը կախյալ Տիգրան Սարգսյանից, որ առանց նրա ընդունակ չէր որևէ որոշում կայացնել։ Այս հնազանդությունն առատորեն փոխհատուցվում էր։ Դավիթ Սարգսյանի կինը՝ Փիրուզ Սարգսյանը, ֆինանսական հաշտարար է աշխատում և այս պաշտոնում աչքի ընկավ իր ստացած հղիության նպաստի՝ «դեկրետի» սկանդալային չափով՝ 20 մլն. դրամով։ Իսկ Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո տաքուկ տեղավորվեց «Արդշինինվեստբանկում»։ Այնպես որ, ընտանիքը բարգավաճում է»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա