Առողջություն 14:53 24/02/2016 Հայաստան

Ծնողները մտահոգված են, որ պատվաստված երեխաներին կրկին պատվաստման են կանչում

Հայաստանցի ծնողներն անհանգստացած են: Պոլիոմելիտի դեմ պլանային պատվաստումներ անցած երեխաներին կրկին պոլիկլինիկա են հրավիրում՝ նույն պատվաստանյութով պատվաստումը կրկնելու համար: Ու էական չէ, թե որքան ժամանակ է անցել վերջին պատվաստումից: Կանչում են 2-6 տարեկան երեխաների, այն պարագայում, երբ 1.5 տարեկանում երեխաներն արդեն այդ հիվանդության դեմ պատվաստում ստանում են: Հաջորդ պատվաստումը, ըստ ժամանակացույցի, վեց տարեկանում պետք է լինի:

Ծնողների մտահոգությունների, անհասկանալի հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

-Ինչո՞ւ են արդեն պատվաստված երեխաներին կանչում պատվաստվելու:
-Դա պոլիոմելիտի վերացման գլոբալ քաղաքականությունից է բխում:  Այսինքն, կան մի շարք միջոցառումներ, որոնք ողջ աշխարհում են արվում, միայն Հայաստանում չէ: Առաջին հերթին պատվաստանյութ է փոխվում: Բերանային կաթեցվող պատվաստանյութը, որն այսօր մեր երկրում կիրառվում է, պոլիոմելիտի երեք տեսակների դեմ է՝ 1-ին, 2-րդ, 3-րդ:  2-րդ տեսակի դեմ բաղադրիչը պատվաստանյութից հանվելու է: Նույն արտադրողն է լինելու, սակայն բաղադրության մեջ փոփոխություն է լինելու՝ 2-րդ տեսակի դեմ բաղադրիչն այլևս չի լինելու, եռավալենտը դառնալու է երկվալենտ: Պոլիկլինիկաներից կանչում են լրացուցիչ մեկ դեղաչափի համար, որպեսզի ամրապնդվի երեխայի իմունիտետը հենց երկրորդ տիպի նկատմամբ:

-Ինչո՞ւ է փոխվում պատվաստանյութի բաղադրությունը:
-1999 թվականից պոլիոմիելիտի 2-րդ տիպով հարուցված դեպքեր չեն գրանցվել, սակայն չի բացառվում, որ կարող է շրջանառությունը վերստին սկսվել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այլևս չի լինի այդ վիրուսը:

-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցին պատվաստանյութից այդ բաղադրիչը հանել:
-Որպեսզի արհեստական կերպով չնպաստեն տվյալ վիրուսի շրջանառության վերսկսմանը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող 2-րդ ենթատեսակը, որը կարող է փոփոխության ենթարկվել, ախտածնություն է ձեռք բերել, հիվանդություն առաջացնել, որոշվեց հանել: Եթե չի գրանցվում, ապա անհրաժեշտություն չկա արհեստականորեն նպաստել վիրուսի մուտացիային, քանի որ պատվաստանյութը կենդանի վիրուսն է՝ թուլացված վիճակում: Դրան զուգահեռ որոշվեց ակտիվորեն իրականացնել համախմբված միջոցառումներ, որպեսզի վճռական ճանապարհով վերացնեն պոլիոմելիտը, ինչպես եղավ ծաղիկ հիվանդության դեպքում: Աշխարհը շատ վճռական է տրամադրված և պլանավորված է մինչև 2020 թվականը աշխարհը հայտարարել պոլիոմիելիտից ազատ:

Առաջին փուլը, պատվաստանյութի փոփոխությունն է, այսինքն, բոլոր այն երկրներում, որտեղ կենդանի պատվաստանյութ են կիրառում, պետք է աստիճանաբար անցում կատարվի ինակտիվացված /ներարկվող/ պատվաստանյութին: Դրանով պատվաստում կկատարվի միայն հունիսից և  միայն 6 ամսական երեխաներին, ովքեր երեք անգամ արդեն պատվաստվել են եռավալենտ պատվաստանյութով:

-Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր պետք է կրկին պատվաստվեն:
-Այն համայնքներում, որտեղ ցածր է եղել պատվաստման ցուցանիշը, պոլիոմելիտի պատվաստման նպատակային ցուցանիշը պետք է լինի 95 տոկոս, կիրականցվեն պատվաստումներ: Ցուցանիշը հիմնականում ցածր է Երևանում, Դիլիջանում: Եթե մարզերում եղել է հիմնականում 99 տոկոս, ապա Երևանում՝ 92-93 տոկոս, առավելագույնը 95 տոկոս, դրանից ավել չի եղել:  Հետևաբար, պատվաստման կանչվում են 2-6 տարեկան երեխաները, ու միայն այն համայնքներում, որտեղ պատվաստման ցածր ցուցանիշներ են գրանցվել:

-Ինչո՞վ եք պայմանավորում դա:
-Հստակ չեմ կարող ասել, միգուցե հենց համացանցի հասանելության բարձր մակարդակով, որովհետև ես էլ հետևում էի քննարկումներին, օգտատերերի մեծ մասը Երևանից են, նման բացասական վերաբերմունքը մարդկանց կասկածի մեջ է գցում: Այն մարդը, ով կանոնավոր ստացել է բոլոր պատվաստումները, նման գրառումներից հետո մտահոգվում է՝ ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ: Մեր մասնագետներն էլ մասնակցում են այդ քննարկումներին, ներկայացնում պարզաբանումներ:

-Եթե երեխան մինչև մեկ ու կես տարեկան կանոնավոր ստացել է բոլոր պատվաստումները,  այսինքն՝ պոլիոմելիտի դեմ վերջին պատվաստումը եղել է մի քանի ամիս առաջ,  2 տարեկանում պատվաստելու դեպքում բարդություններ չե՞ն առաջանա:
-Դրա իմաստը համաճարակաբանական օրինաչափությունն է: Շատերը հենց այդպես էլ ասում են, կանչեք պատվաստման նրանց, ովքեր չեն պատվաստվել կամ թերի են պատվաստվել: Տվյալ դեպքում համայնքի շրջանակում լիարժեք անվտանգություն չի ապահովվի: Հավանականությունը շատ քիչ է, բայց երբեք չենք ասում երբեք, վիրուսը տվյալ համայնքում շրջանառվի, անգամ պատվաստված երեխան կարող է խոցելի լինել:

Ինչո՞ւ, որովհետև եթե որևէ մեկն ասի, որ պատվաստանյութը հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովում, չհավատաք: Դա պայմանավորված է և պատվաստման, և երեխայի  օրգանիզմի առանձնահատկություններով:

Ինչ վերաբերում է հնարավոր բարդություններին, ապա պատվաստանյութերի հաջորդական դեղաչափերի միջև առնվազն պետք է պահել մեկ ամիս: Եթե պատվաստումը եղել է մեկ ամիս առաջ, հաստատ  երեխային չեն կանչի: Մենք ո՞նց վերացրեցինք պոլիոմելիտը Հայաստանում: Երեխա կար, որ 12 փուլով պատվաստում էր ստանում, փուլերի միջև մեկ ամիս ինտերվալ էր լինում: Նրա մոտ ոչ մի խնդիր չէր առաջանում: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա սրսկումով պատվաստում չէ, որ ջերմային ռեակցիա առաջանա, սա կաթիլ է, այս պարագայում ռեակցիաները գրեթե բացակայում են: Մենք տարեկան 40 հազար երեխա ենք պատվաստել, մենք պոլիոմելիտի պատվաստումներից հետո ոչինչ չենք նկատել: Ավելին ասեմ, բոլոր պատվաստումներից հրաժարվող ծնողները բերում են պոլիոմելիտի պատվաստման:

Սա այն վակցինան է, որ գրեթե հակացուցումներ չունի: Բոլոր պատվաստանյութերի դեպքում բարձր ջերմությունը, քթահոսությունը հակացուցված է: Պոլիոմելիտի պատվաստման պարագայում քթահոսությունն առանց ջերմության հակացուցում չէ: Սա այն դեպքն է, երբ կարող եմ ասել, որ 99 տոկոսով որևէ բարդություն չի առաջանում:

-Այս պահին ի՞նչ քանակությամբ պատվաստանյութ կա հանրապետությունում: Կարծիք կա, որ ավելացած պատվաստանյութից ցանկանում եք ազատվել, դրա համար էլ արտահերթ պատվաստումներ են իրականացվում:
-Մենք այս պահին շատ պատվաստանյութ չունենք: Հնարավոր է, ինչ-որ էտապ մենք նույնիսկ պատվաստանյութ չունենանք, որովհետև ամբողջ աշխարհում պատվաստանյութի փոփոխությունը միևնույն օրն է տեղի ունենալու: Օրը կամրագրվի առողջապահության նախարարի հրամանով: Այնպես չի, որ մենք լիքը պատվաստանյութ ունենք, ձեռքը կրակն ենք ընկել, ես ծանոթ եմ մտահոգություններին, բայց այդպես չէ, սրանք դեռ 2014-ից պլանավորված միջոցառումներ են: Եվ երբ 2015-ի մարտին պատվաստանյութ էինք գնում, արդեն գիտեինք այս միջոցառումների մասին: Այս պահին մոտավորապես 90 հազար երեխա պատվաստում կստանա, բայց այս թիվը կարող է փոփոխվել, կապված միգրացիայի ու այլ գործոնների հետ:

Հ.Գ.-Ուզում ենք շեշտել, որ panorama.am-ը ամենևին որևէ քարոզ չի անում՝ ոչ պատվաստվելու, ոչ չպատվաստվելու։ Սակայն նկատենք, որ պատասխանները կարդալուց հետո հարցեր, այնուամենայնիվ, մնացին.

Եթե կան չպատվաստված երեխաներ, ապա, փաստացի, ինչու են կանչում արդեն պատվաստվածներին։

Եթե որևէ «հարևան» երկրում նկատվել է հիվանդության դեպք ու անհրաժեշտություն են տեսնում ՀՀ-ում լրացուցիչ պատվաստման ու եթե դա այդքան հրատապ է՝ չնայած հիվանդ ունեցող երկրից կիլո-կիլոմետրավոր հեռավորության, ապա ինչու են ոչ բոլոր պոլիկլինիկաներից կանչում. երկրից երկիր վտանգը կա, մի քաղաքի ներսում չկա՞։

Եթե իրոք կա վտանգ վարակի, ապա, բացի պատվաստելուց, ինչու հանրորեն բացատրություններ չեն տարվում, թե ինչպես պիտի պաշտպանվել, որ երկրներից հեռու մնալ...։ Ինչպես օրինակ արվեց խոզի գրիպի ժամանակ, ճիշտ է՝ շատ ուշացած։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}