Մեր համագործակցությունը հանուն մարդու և պետության է. Աշոտյան
Առհասարակ Հայաստանի խորհրդարանական ուժերի մեջ չկա գեթ մեկը , որը երբևէ իշխանություն չի եղել: Այս մասին ՀՀԿ և ՀՅԴ կուսակցության միջև կնքված Քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կբացատրեն տևական ժամանակ ընդդիմադիր կեցվածք ունեցող ՀՅԴ կուսակցության իշխանության գալը՝ ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
«Հետևաբար, հարցադրումը նորագույն պատմության տեսակետից գոյություն չպետք է ունենա, քանի որ իշխանությունը-ընդդիմությունը մարդիկ չեն, նրանք առաջին հերթին ինստիտուտներ են, որտեղ քաղաքական ուժերը հայտնվում են, երբ իրենց ծրագրային դրույթներով կարողանում են շահել այս կամ այն ընտրողի վստահությունը: Մեր համագործակցությունը հանուն մարդու և պետության է, իսկ այդ բաժանումը ընթացիկ քաղաքական է, այլ ոչ թե արժեհամակարգային»,-նշեց Աշոտյանը:
Հարցին, թե արդյոք Դաշնակցության նկատմամբ վստահությունը չի փոխվի, Արմեն Աշոտյանը մեջբերեց ՀՀ նախագահի ելույթից այն հատվածը, թե որևէ քաղաքական ուժ կամ անհատ չի կարող երաշխավորված լինել գալիք խորհրդարանական ընտրություններին:
«Բոլորը՝ թե մարդիկ, թե քաղաքական ուժերը պետք է աշխատեն, այդ թվում՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն»,- ասաց Աշոտյանը:
Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ Դաշնակցությունը մշտապես կողմնակից է եղել պատասխանատվություն ստանձնելուն և աշխատանքով ապացուցելու արդյունավետությունը:
«Մենք համոզված ենք, որ այս համագործակցության շրջանակում իսկապես հնարավոր է և մենք կամք ունենք երկրում այնպիսի փոփոխությունների սկիզբ դնել, որ հակառակը՝ մեր քաղաքացիները, մեր հասարակությունը կտեսնեն հույսը, ակնկալիքը, դրական սպասումներ կառաջանան, և վստահ եմ, որ հասարակությունը դա կգնահատի և կբարձրանա նաև քաղաքական ուժերի հեղինակությունը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
- Կրթության և գիտության նոր նախարարն է Լևոն Մկրտչյանը
- Դավիթ Լոքյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
- Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
- Նախագահը հրամանագիր է ստորագրել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպելու մասին
- Մենք ասում ենք՝ քաղաքական դաշտում հնարավոր է և պետք է համախմբում. Արմեն Աշոտյան
- Հայտնի են Շիրակի ու Արագածոտնի դաշնակցական մարզպետների անունները
- Աղվան Վարդանյան. Այս համագործակցությունը ծառայելու է մեր երկրին ու մեր ժողովրդին
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիրը
- Կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին