Կրթության և գիտության նոր նախարարն է Լևոն Մկրտչյանը
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին