Հայտնի են Շիրակի ու Արագածոտնի դաշնակցական մարզպետների անունները
ՀՅԴ-ին կտրվեն Կրթության և գիտության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման նախարարների, Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Շիրակի մարզպետի պաշտոնը կստանձնի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնինը՝ Գագիկ Գյոզալյանը: Նախարարների անունները գիտեք:
Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ավելացրեց, որ պաշտոնների հետ կապված խնդիրը տակտիկական է:
«Մեր համագործակցության հիմքում արժեհամակարգային նմանություններն են, և Դաշնակցության ներգրավումը պետական կառավարման ապարատի մեջ ոլորտների տեսակետից համագործակցություն ապահովելու խնդիր ունի, և այս քաղաքական ուժի պոտենցիալը պետականաշինության գործում լավագույնս օգտագործելու տեսակետից»,-ասաց Աշոտյանը:
Վարդանյանը շարունակելով Աշոտյանի խոսքը, նշեց, որ արդեն պատասխանատվությունն ընդհանուր է, այն վերաբերում է բոլոր ոլորտներին:
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Վարդանյան. Այս համագործակցությունը ծառայելու է մեր երկրին ու մեր ժողովրդին
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիրը
- Կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան