Միջազգային կառույցների ուշադրությունը ՀՀ-ում սիրիացի փախստականներին բավարար չէ. Հովակիմյան
«Սիրիայի հակամարտության ամենասկզբից Հայաստանը պատրաստակամորեն ընդունել է Սիրիայից փախստականների: Այսօր կանգնած ենք այդ մարդկանց համար հասարակության մեջ լիարժեքորեն ինտեգրվելու հնարավորություն ստեղծելու խնդրի առաջ»,- «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն որոշումներ» աշխատաժողովին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ միջազգային հանրությունը ոչ բավարար ուշադրություն է դարձնում Հայաստանում փախստականների և տեղահանվածների հիմնախնդիրներին, մինչդեռ Հայաստանը Եվրոպայում ամենաշատ փախստականներ ընդունած երրորդ երկիրն է:
«Փախստականների հիմնահարցերը միջազգային բնույթի հարցեր են: Դրանց հետևանքները դուրս են գտնվում ազգային սահմաններից: Միջազգային հանրությունը պետք է ադեկվատ արձագանքի ցանկացած նման իրավիճակի, հավասար մասնակցի խնդիրների լուծմանը, քանի որ բոլոր փախստականներն ունեն աջակցության կարիք: Միջազգային կառույցների կողմից Հայաստանում Սիրիայից փախստականների խնդիրներին ոչ բավարար օժանդակության, ուշադրության հարցը բազմիցս բարձրացրել ենք տարբեր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ»,- ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հրանուշ Հակոբյան. Բավականին ծանրություն է, բայց մեր հայրենակիցներն են
- Նախարար. Վերջին օրերին Սիրիայից կրկին եկողներ ունեցանք