Արծվիկ Մինասյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Կարեն Ճշմարիտյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրով:
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան