Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան