Նախագահը հրամանագիր է ստորագրել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպելու մասին
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերակազմակերպվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Սյս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել՝
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության,
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ»,-ասված է նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան