Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
«Յուրաքանչյուր ժամանակահատվածում լինում են խնդիրներ: Դրանք, իհարկե, պետք է լուծել, սակայն հարգանքով մոտենալով անցյալին, իսկ այսօր, բիզնես ծրագրերից ելնելով, հաճախ հաշվի չեն անում մեր անցածից ստացած ժառանգությունը և քանդում են:
Անհնարին բան է, «Հին Երևան» նախագծով չի կարող վերստեղծվել մեր հին Երևանի միջավայրը: Անկախ նրանից, այդ շենքերը կառուցելու են հին շենքերի բեկորներից, թե հնի անվան տակ նորն են տաշելու, դնելու, չի կարող ստեղծել հին Երևանի միջավայրը: Այն վերածվելու է մի ամբողջ կառույցի՝ մի ընդհանուր կտուրով, նեղ փողոցներով: Մտնելով այդ շենքերի մեջ՝ մարդ չի կարող իրեն զգալ հին Երևանում:
Երևանում դեռևս կան որոշակի տեղեր, օրինակ՝ Հանրապետություն փողոցի հետևի մասում, որտեղ կարելի է վերականգնել, ստեղծել հին Երևանի միջավայր:
Այն շենքերը, որոնք կային, պետք է մնային իրենց տեղերում՝ իրենց բակերով, իրենց կանաչի մեջ: Կլիներ հինգ տուն, տասը, թե տասնհինգ, դա կարող էր լինել ավելի լավ հին Երևան: Այստեղ հարցն այն է, որ դա կարող էր եկամտաբեր չլիներ, իսկ այսպես ստեղծում են մի ամբողջ առևտրի կենտրոն, որը կարող է մեծ եկամուտներ բերել»:
ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն կսկսվեն լայնածավալ աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
- Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
- «Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
- Մինասյան. «Հին Երևան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը
- Երևանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երևան» նախագծի մասին
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան