«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ». Դավիթ Լոքյան
«Կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, ժամանակի մեջ կկարգավորվեն, և ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավաման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, այլ մարզպետների հետ, որոնք շարունակաբար հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում տարբեր պատմությունների շրջանակներում:
«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանանք մեր պետությունում այն բազմաթիվ հարցերը, որոնք կան ձևավորված, բազմաթիվ դժվարությունները, որոնք այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,-ընդգծեց Դավիթ Լոքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան