Արթուր Բաղդասարյանը նախագահի հետ համաձայնացրել է հետագա քայլերը. ՉԻ
ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» վերանվանվելուց հետո Արթուր Բաղդասարյանը մտերիմ շրջապատում վերջերս հաճախ է հայտարարում, թե ինքը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և «լուծել» հաջորդ ընտրություններում իրենց՝ խորհրդարանում երկրորդ ուժ դառնալու հարցը: Ավելին, նա ասել է, թե հենց դրա համար էլ նախաձեռնել է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» անվանումով հանդես գալը և այնտեղ մի քանի այլ կուսակցությունների միավորելը, որպեսզի ամեն ինչ հեշտ ու ընկալելի լինի, որ հետո ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չզարմանան՝ ՕԵԿ-ն ինչպես դարձավ երկրորդը:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումն իսկապես եղել է: Փետրվարի 15-ի երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում Արթուր Բաղդասարյանը գնացել է կառավարական ամառանոց, որտեղ և հանդիպել է Սերժ Սարգսյանին: Նրանք բավական երկար ժամանակ միասին ճեմել են ամառանոցի բակում, և քննարկել քաղաքական իրավիճակը: Ասել է թե՝ Բաղդասարյանը «հարցեր լուծել է» հենց այդ հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան