ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները թաքցնելը գնալով ավելի է դժվարանում. «168 Ժամ»
«168 Ժամ»-ում կարդում ենք.
«ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը երեկ պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենա ներմուծելու ժամանակ վճարվող ԱԱՀ-ի հետ: Հիշեցնենք, որ ԵՏՄ նախարար Տատյանա Վոլովայան հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս՝ Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին: Վախթանգ Միրումյանը երեկ, կարծես թե, վերջակետ է դրել այս թնջուկին: Նա հայտարարել է, որ գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Սակայն, նրա տեղեկացմամբ, 2017թ. Հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին, քանի որ մինչև 2017թ. Հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել: Թվում է՝ հարցը սրանով փակվեց, սակայն դրա տակ կար ավելի խորը շերտ: Այն է՝ ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները, որոնք թաքցնելը գնալով դառնում է ավելի դժվար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա