
Տորթային հարձակումներ` ընդդիմադիր գործչի դեմ
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմքին անհայտ անձինք հարվածել են տորթով: Միջադեպը տեղի է ունեցել այսօր, նրա կողմից ղեկավարվող Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակի մոտ:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Նավալնին մինչ կրեմից դեմքը մաքրելը բարկանալու փոխարեն լուսանկարվել է գործընկերների հետ: Հետո այն տեղադրել է «Ինստագրամ»-ում:
Լուսանկարին կից գրության մեջ նշվում է, որ նրա դեմքին շպրտել են երկու տորթ, հետո փախել են տարբեր ուղղություններով:
«Պետք էր տեսենլ, թե ես ինչպես հասա մինչև գրասենյակ ու մտա վերելակ: Պետք է տեսնեիք այն մարդկանց հայացքները, ովքեր ինձ հանդիպում էին: Փոխարենը հիմա հիմնադրամի բոլոր աշխատակիցներն ինձ հետ ցանկանում են սելֆի անել»,-գրել է նա:
Լրատվամիջոցը նշում է, որ փետրվարի 9-ին ռեստորանում Նավալնիի դեմքին ևս մեկ տորթ են շպրտել:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին