ՀԷՑ-ում կորուստները նվազել են, պարտքերը՝ կրճատվել. Ռոբերտ Նազարյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր սեփականատիրոջ գործունեության արդյունքում դրական փոփոխություն, զարգացում տեղի կունենա:
Այսօր Ազգային ժողովում ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, Նազարյանն ասաց.
«Այս ժամանակահատվածում, որ խոսում ենք, թե կար վատ կառավարում, ինչի արդյունքում նման վատ իրավիճակ է առաջացել, դա չկա և ես կարող եմ դա թվերով ասել՝ նոր սեփականատիրոջ գործունեության արդյունքում կորուստները նվազել են ու գրեթե հավասարվել են այն մեծությանը, ինչը նախատեսել ենք սակագնային մարժայում, իսկ առաջ այդ կորուստները 2 տոկոսով գերազանցում էին, ինչը ուղիղ ֆինանսական ճեղքվածք էր առաջացնում»:
Բացի այդ, ըստ Նազարյանի, ՀԷՑ-ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, և այդ օպտիմալացումը առաջիկայում «լուրջ արդյունքներ» կտա:
Մյուս դրական զարգացումը, որ մատնանշեց Նազարյանը, այն էր, որ 4 ամիսների ընթացքում ՀԷՑ-ը 6 մլրդ-ով կրճատել է ֆինանսական պարտավորությունները:
«Առաջիկա ամիսներին հստակ կլինեն ցուցանիշները, և այդ պատճառով ես հիմա չեմ շտապում որևէ տվյալ ասել», -հավելեց Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին