ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար քաղաքացիներն այլևս ավելացված արժեքի հարկ չեն մուծի
ՀՀ կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար քաղաքացիներն այլևս ավելացված արժեքի հարկ չեն մուծի:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագծով ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացվում են և քաղաքացիները չեն վճարելու ԱԱՀ-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ տարին մեկ անգամ իր անձնական օգտագործման համար մեքենա ներկրողը կարող է ազատվել ԱԱՀ-ի վճարումից: