80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսանցել է երրորդ անգամ
80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսանացել է 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Զույգն ամուսնությունը գրանցել է Մոսկվայում՝ Գագարինյան շրջանի ԶԱԳՍ-ում: Արարողությանը մասնակցել են միայն մոտ ընկերերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով 7days.ru-ին:
Զույգը հանդիպում է 15 տարի: 2015-ի սեպտեմբերին Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվել էր իր երկրորդ կնոջից: Այդ ժամանակ հայտնվել էր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարցազրույցը, որտեղ նա պատմել էր իր և դերասանի հարաբերությունների մասին:
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին