Ազգային ժողովում ստորագրահավաք է սկսվել
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար: Այդ մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց պատգամավոր Վարդանյանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում բողոքարկվելու է Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կապված դեպքը հասարակության օրակարգի խնդիրներից մեկն է այս պահին: Մի կողմ թողնենք քաղաքական և իրավական ձևակերպումները, խոսքը մարդու մասին է: Ընդ որում մարդու, որը նաև առողջական խնդիրներ ունի», -նիստում հայտարարեց Էլինար Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավունքի և ազատության կենտրոն հկ-ն պահանջում է ազատ արձակել Գասպարիին
- Վարդգես Գասպարիի փաստաբանների հայտարարությունը
- Գասպարին տեղափոխվել է հոգեբուժարան
- Ակտիվիստ Վարդգես Գասպարին կալանավորվել է. Փաստաբանը կբողոքարկի