Լևոն Մկրտչյան. Մեր կուսակցությունում պաշտոնների համար պայքար չի ընթացել
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախ ասաց, թե երկու շաբաթ ժամանակ է պետք, որպեսզի տա բոլոր հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, նախարարը որոշ հարցերի պատասխանեցի:
Ըստ Լ.Մկրտչյանի՝ կրթության և գիտության նախարարությունն այն եզակի նախարարություններից է, որտեղ 15-20 տարի նույն հաջորդական ծրագրերն են իրականացվում:
«Երևի ժամանակն է արդեն, որ մենք ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի պոբլեմներին: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո մամուլի ասուլիսով կտամ հարցերի պատասխանը»,-ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ իր համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի չափման միավորը նախևառաջ նրա պրոֆեսիոնալիզմն է. «Կրթության համակարգում այլ չափման միավոր չի եղել և չի լինի»:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե կրթության և գիտության նախարարի պաշտոնի համար պայքարը եղել է Լևոն Մկրտչյանի և Լիլիթ Գալստյանի միջև, նորանշանակ ԿԳ նախարարը պատասխանեց. «Մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել: Քննարկվել է, մենք ունենք լայն կադրային բազա»:
Նա միաժամանակ նշեց, որ բացի Լիլիթ Գալստյանից կարող է ևս 5-6 մարդու անուն ասել, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները