Վարչապետը՝ ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման մասին
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով ԵՏՄ երկրներից ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդրին՝ ասաց, որ այն այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել:
«Խնդիրը ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ-ի իր գործընկերների հետ, առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ մենք որոշել ենք վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն առաջարկեց կառավարության օրակարգ լրացուցիչ հարց մտցնել՝ ԵՏՄ երկրների և մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին