Գանձագողություն հուշարձանի տարածքում
Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում /պետ. ցուցիչ՝ 3.71.1/ Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում նախօրեին հայտնաբերվել և ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձ: Փաստի առիթով իրականացվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Ճշտվում է հուշարձանին հասցված վնասի չափը և պարզվում գանձագողության հետևանքով դուրս բերված նյութերի հետագա ճակատագիրը:
Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան