Այնքան բան կա Երևանում զբոսաշրջիկներին ցուցադրելու համար, բայց այսօր գան՝ ի՞նչ տեսնեն. Զավեն Սարգսյան
«Հիշեք, թե անկախության տարիներին հասարակական ինչ շինություններ են կառուցվել: Գրեթե ոչինչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Ըստ նրա, այսօր Երևանի տարածքում կան գործարանային հսկայական շենքեր, որոնք դատարկ են ու կարելի է դարձնել թանգարաններ, ինչպես ամբողջ աշխարհում է, սակայն ասում են, որ ամեն մեկը տեր ունի:
«Երևանի ամենամարդաշատ վայրերը մեռած են: Օրինակ «Ունիվերսամը», մարդը գնել է, դռները փակել է, ինչ ուզում է կանի: Ոչ մի օրենք չկա, որ ասի՝ այդպես չէ ընկեր, պետք է աշխատացնել»,- նշեց Զ.Սարգսյանը՝ հավելելով, որ այնքան բան կա ցուցադրելու զբոսաշրջիկներին, բայց այսօր գա՝ ի՞նչ տեսնի:
Նա հիշեց, ռադիոյով մի հաղորդում է լսել, որտեղ խոսվել էր աշխարհի լավագույն տասը քաղաքապետերից մեկի մասին, ով իր պաշտոնավարման ընթացքում 100 թանգարան ու պատկերասրահ էր բացել:
«Ո՞վ մտածեց այս տարիների ընթացքում մի թանգարան կառուցել»,-հարցրեց թանգարանի տնօրենը:
Խոսելով այսօր Երևանում ոչնչացվող մշակութային արժեքների մասին, Զ.Սարգսյանն ասաց, պետք էր վաղուց պայքարել այս երևույթի դեմ: Միաժամանակ հավելեց, որ շատ բան քողարկված էին անում:
«Ո՞վ էր պատկերացնում, որ Լենինի արձանի պատվանդանը կարող էին քանդել, հանել: Աբսուրդ էր: Թող խաչ դնեին վրան ու ասեին՝ մենք 1700 տարվա քրիստոնյա ազգ ենք: Ինչ-որ անձեր են որոշում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան