Շփման գծում պահպանվել է լարվածությունը. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
Հարակից հրապարակումներ`
- Շփման գծում նկատվել է լարվածության աճ. ԼՂՀ ՊՆ
- Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով