Վարդգես Գասպարին ազատ է արձակվում
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Շենգավիթ վարական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Հիշեցնենք՝ Գասպարիի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը ակտիվիստին կալանավորելու մասին: Նրանք այդ որոշումը անհիմն էին որակում:
Վերաքննիչ քրեական դատարանում որոշումը կայացրել է դատավորների կազմը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:
«Այս պահին մենք պատրաստվում ենք գնալ և դիմավորել Գասպարիին», -փոխանցեց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում