Oշականի միջնակարգ դպրոցի բարեկարգումը կշարունակվի
Օշականի միջնակարգ դպրոցի հիմնական մասնաշենքը, որը Ալֆորվիլի քաղաքապետարանի /Ֆրանսիա/ և Հիմնադրամի ֆրանսիաի տեղական մարմնի հովանավորությամբ փուլ առ փուլ հիմնանորոգվում է սկսած 2008թ-ից, այսօր արդեն բարեկարգ և կահավորված` լիովին ապահովում է ուսումնառության համար անհրաժեշտ պայմանները: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից :
1960-ականներին կառուցված դպրոցում ուսանում է 535 աշակերտ: Կրթօջախի թե սաները և թե տնօրինությունը մեծ գոհունակությամբ են հիշում, թե ինչպես սկիզբ առան իրար հաջորդող ծրագրերը. «Չլիներ Ալֆորվիլի և Օշականի համայնքների միջև տարիների համագործակցությունը, այսօր երևի թե չունենայինք այս բարեկարգ պայմանները» - ասել է դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանն ու հավելել, «Ծրագիրը գերազանցեց մեր սպասումները. ակնկալում էինք հիմնանորոգում, ստացանք նաև կահավորում»:
Հետագա փուլերում նախատեսվում է հիմնանորոգել հանդիսություննների դահլիճն ու մարզադահլիճը, բարեկարգել ու կահավորել բակն ու բացօթյա սպորտային հրապարակը:
Ալֆորվիլն ու Օշականը` որպես քույր քաղաքներ, շարունակում են իրենց համագործակցությունը դպրոցի ամբողջական հիմնանորոգման ուղղությամբ:
Ի նշան բարեկամության` քաղաքներն իրենց հրապարակներն անվանակոչել են Օշական և Ալֆորվիլ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները