Կոալիցիան ձևավորվել է երկրի ճակատագրի մտահոգության հիման վրա. Հայկ Բաբուխանյան
Երկրի նախագահի խոսքն այն ուղեցույցն է, որով պետք է զարգացնել երկրի ներքին պետականաշինությանը և արտաքին քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:
«Մտնում ենք մի նոր փուլ, որտեղ ունենք նոր աջակցող ուժեր, վստահ եմ՝ կաջակցեն նաև հասարակության լայն հատվածները: Եթե հիշում եք ընդդիմադիրներն ասում էին, որ այս սահմանադրական փոփոխությունները կբերեն Հանրապետական կուսակցության կողմից իշխանության մոնոպոլիզացմանը, սակայն փաստն այն է, որ այդ փոփոխությունները բերեցին նրան, որ նոր ուժեր մտան իշխանական հարթակ»,-նշեց Բաբուխանյանը:
Պատգամավորը վստահորեն նշեց, որ այս կոալիցիան ձևավորվել է երկրի ճակատագրի մտահոգության հիման վրա. «Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Քաղաքական համաձայնագիրը եղել է ոչ թե մեխանիկական ուժերի միացում, այլ մեր տնտեսության, սոցիալական, անվտանգության և շատ այլ խնդիրներ լուծելու համար»:
Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, նա ասաց, որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես Իրանի լավ բարեկամ, նունիսկ այն ժամանակ, երբ նա շատ վատ վիճակում էր:
«Պարկեշտ հարևանություն ենք արել: Այսօր Իրանը հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող երկիր է, մեծ ազդեցություն ունի նաև տարածաշրջանում: Մենք ունենք լավ նախադրյալներ նրա հետ հարաբերությունները զարգացնելու համար»,-ավելացրեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են