Խոսրով Հարությունյանի որդին՝ արտաքին գործերի փոխնախարար. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար:
Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան