Գյուղապետերը կեսից լքել են մարզխորհրդի նիստը. «Հրապարակ»
Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, և մինչև երեկ քննարկվում էր նաև նրա պաշտոնանկության հարցը:
Այս հեռանկարից «թուլացած» համայնքի ղեկավարները որոշել են կեսից լքել մարզխորհրդի նիստը, այն պահից, երբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն սկսել է դժգոհել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից՝ բյուջեն աննպատակ տնօրինելու և այլ պատճառներով: Մարզպետի պահվածքը դուր չի եկել որոշ համայնքապետերի, մոտ 10 գյուղապետ կեսից լքել է նիստը, մտածելով. «Մեկ ա, իրա օրերը հաշված են»: Լքողների շարքում է եղել նաև Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը։ Երեկ, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, նա մի փոքր համառելուց հետո ասել է․ «Ընդունենք՝ դուրս եմ եկել, հետո՞»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան