Տնտեսություն 16:27 26/02/2016 Հայաստան

Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ. ՀՀ նախագահ

Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Խորհրդակցությանը հանգամանալից անդրադարձ է եղել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Նկատի առնելով, որ դեսպան Կիրակոսյանը նաև Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարն է Վիենայում գործող մի շարք միջազգային կազմակերպություններում, անդրադարձ է եղել վերոնշյալ միջազգային կառույցների հետ մեր երկրի համագործակցության հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է անդրադարձը ոչ միայն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ձեռքբերումներին, այլև առկա խնդիրներին և այն հարցերին, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն ունի Երևանի առավել նպատակաուղղված աջակցության կարիքը։ «Պարո՛ն Կիրակոսյան, այսօր ակնկալում եմ հայ-ավստրիական հարաբերությունների հանգամանալից քննարկում և, բնական է, քանի որ դուք նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն եք, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի առաքելության ղեկավարն եք, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի մի շարք գործակալություններում ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաև մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ՄԱԳԱՏԷ-ում, կցանկանայի, որպեսզի խոսենք նաև այս հարցերի մասին:

Ավստրիան Հայաստանի բարեկամ երկիր է, զարգացած երկիր, և մեր հարաբերություններն Ավստրիայի հետ մենք կառուցում ենք՝ հաշվի առնելով պատմության ընթացքում անցած համատեղ ճանապարհը: Այսինքն՝ մեր հարաբերությունները կառուցում ենք ամուր պատմական հիմքի վրա, և պատահական չէ, որ դեռևս 1988թ. Ավստրիան առաջիններից մեկն արձագանքեց մեզ պատուհասած աղետին՝ Շիրակում կառուցվեց ավստրիական թաղամաս, ավստրիական մանկական հիվանդանոց, և հիմա էլ Ավստրիան աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Սրանք պատահական չեն, որովհետև բազմաթիվ անուններ միահյուսում են մեր երկրների բարեկամության պատմությունը:

Ավստրիան մեզ համար չափազանց կարևոր է զարգացման իր փորձով, որովհետև մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության և առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում: Իհարկե, ինձ համար շատ կարևոր է, որ մենք Ավստրիայի հետ համագործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետև Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանը, թեև լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում:

Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլ ամսին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, և դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար: Իսկապես, շատ լավ է, որ մենք ինտենսիվ և արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Շատ ուրախ եմ, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել և վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը: Իհարկե, լավ կլինի, որ այստեղ ևս համագործակցությունը շարունակվի, բայց կուզենայի, որպեսզի օգնության, օժանդակության, ծրագրերից մենք տեղափոխվեինք նաև գործարար դաշտ: Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել ևս, որ Ավստրիան տիրապետում է և շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ նաև ջրի խելացի կառավարման խնդիրներով: Եվ սա կարող է լինել շատ մեծ գործարար դաշտ, որովհետև Հայաստանն իր բնական կլիմայական պայմաններով ուղղակի հարաբերական առավելություն ունի այլ երկրների նկատմամբ, օրինակ` արևային էներգիայի ստացման բնագավառում:

Իհարկե, կցանկանայի, որպեսզի խոսեինք ԵԱՀԿ-ում առկա խնդիրների և ՄԱԿ-ում մեր հարաբերությունների մասին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին նման ձևաչափով խորհրդակցություններ նախաձեռնելու ու երկկողմ և բազմակողմ ձևաչափով այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկելու, առկա խնդիրները վեր հանելու և օպերատիվ ու արդյունավետ լուծումներ տալու հնարավորության համար: Նա իր զեկույցում մանրամասն անդրադարձել է Վիենայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության առջև դրված խնդիրներին, ամփոփել վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ներկայացրել արդյունքները և դրանց հիման վրա ստեղծված այն նախադրյալները, որոնք ամուր հիմք են դարձել հայ-ավստրիական քաղաքական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Կիրակոսյանը խոսել է նաև առկա խնդիրների մասին, այդ թվում՝ միջազգային վերոնշյալ կառույցների հետ հարաբերություններում:

«Շնորհակալ եմ, մեծարգո՛ Նախագահ: Երկու պետությունների միջև ստեղծված է շատ լավ, լիարժեք իրավապայմանագրային դաշտ՝ ունենք համագործակցության քսան պայմանագրեր տարբեր ոլորտներում: Դրանց կեսը հիմնականում առևտրատնտեսական բնույթի պայմանագրեր են, ինչը նպաստում է մեր գերատեսչությունների և գործարարների ակտիվ մասնակցությամբ երկկողմ համագործակցությանը: Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես Նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաև 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան և համագործակցեն: Իհարկե, գոհացուցիչ չեն առևտրաշրջանառության ծավալները վերջին տարում: Այստեղ ուսումնասիրության կարիք կա, սակայն կարծում եմ բոլոր հնարավորություններն ունենք բարելավելու իրավիճակը:

Մյուս կարևոր հանգամանքը՝ անցյալ տարի մեզ հաջողվեց ստեղծել բարեկամական խումբ Ավստրիայի խորհրդարանում, որն առաջինն է մեր հարաբերությունների պատմության ընթացքում: Խորհրդարանում միշտ ձևավորված է եղել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի խումբ, որը, փաստորեն, չի աշխատել: Անցյալ տարվա դեկտեմբերին վերջնականացվեց այդ խմբի ձևավորումը, և այսօր Կանաչների կուսակցության ներկայացուցիչն է այն ղեկավարում: Այդ խմբի մեջ ընդգրկված են խորհրդարանի բոլոր կուսակցությունները:

Պետք է նշեմ, որ Ձեր այցելության ընթացքում բացվեց Վիեննայի «Հայաստան» կենտրոնը, որն առաջին նման կառույցն է Հայաստանի սահմաններից դուրս: Սա, իրոք, այն հազվագյուտ կենտրոններից է, որը մեր գերատեսչությունները նույնպես կարող են օգտագործել՝ Եվրոպայի կենտրոնում տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնելու համար:

Համառոտ կխոսեմ բազմակողմ գործառույթների մասին, որովհետև, ինչպես նշեցիք, շատ բազմաբնույթ են այդ գործառույթները՝ մեր ներկայացուցչությունը ներկայացված է բազմակողմ՝ և՛ ԵԱՀԿ-ում, և՛ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, ՄԱԿ-ի Թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի գրասենյակում: Եվ, ինչպես նշեցի, շատ կարևոր է «Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությունը, որի հետ մենք արդյունավետ աշխատանք ենք իրականացնում: Շատ կարևոր է նաև, և կարծում եմ առանձնակի կանդրադառնանք այդ թեմային՝ Ավստրիայում գործող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ համագործակցությանը: Անցյալ տարի ես ընդունված կարգով հանձնեցի հավատարմագիրը: Շատ կարևոր է, որ այդտեղ ուսանեն նաև մեր երիտասարդները: Այդ ոլորտը շատ բարձր է գնահատվում և՛ Ավստրիայում, և՛ Եվրոպայում: Սա այն մարմինն է, որը մենք կարող ենք այդ ոլորտում օգտագործել երիտասարդների ուսման համար»,-ասել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}