Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը
Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան