Մահացել է էստոնացի դիրիժոր Էրի Կլասը
77 տարեկանում մահացել է էստոնացի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էրի Կլասը: Նա ծանր հիվանդ է եղել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Կլասը ծնվել է 1939 թվականի հունիսի 7-ին Տալլինում: Նա համարվում է աշխարհում ամենահայտնի էստոնացի երաժիշտներից մեկը:
Նա եղել է Ստոկհոլմի թագավորական օպերայի գլխավոր դիրիժորը, ղեկավարել է Դանիայի սիմֆոնիկ նվագախումբը, Նիդեռլանդների ռադիոյի և հեռուսատեսության նվագախումբը:
Իր կարիեայի ընթացքում Կլասն աշխատել է ավելի քան 100 սիմֆոնիկ նվագախմբերի հետ աշխարհի 40 երկրից, այդ թվում նաև Բեռլինի, Համբուրգի, Մյունխենի, Լոս Անջելեսի, Տոկիոյի, Սիդնեյի, Չիկագոյի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում