Թուրքիայում 1.5 մլն դոլարով վաճառքի է հանվել 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը
Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով: Ըստ Ermenihaber.am-ի, այդ մասին հայտարարությունը տեղադրվել է առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում:
Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում:
Ըստ աղբյուրի, անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգինլերը Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերոհիշյալ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել:
«Ամեն անկյունից պատմության հոտ է բուրում: Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում»:
Եկեղեցին զբաղեցնում է 300քմ տարածք՝ ունենալով 212քմ շրջակայք:
«Ուշագրավ է, որ «Anadolu» լրատվականը հայկական եկեղեցու վաճառքի մասին նյութը, թողարկելով երկու լեզվով, անգլերեն հրապարակման մեջ նշել է եկեղեցու հայկական լինելը, իսկ թուրքերեն հրապարակման մեջ՝ ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան