Հիշողությունը մեր ազգի միջից կամաց-կամաց ջնջվում է. Հ.Պողոսյան
«Դժվար է ասել, կա մի չարագործ, ով քանդում է, քանդում: Այս գործընթացը շատ վաղուց է սկսվել: Ցավալի է, չգիտեմ ինչից է առաջացել քանդելու այդ միտումը՝ հատուկ է արվում, թե առանց խորը մտածելու, սակայն հիշողությունը մեր ազգի միջից կամաց-կամաց ջնջվում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:
Ըստ նրա, Երևանի դժբախտությունը կայանում է նրանում, որ պատմական իրադարձությունների բերումով, հին, միասնական քաղաքի կենտրոն հասկացողությունը չի ունեցել. «Դա չտվեց հնարավորություն պահպանել հին քաղաքը»:
Հ.Պողոսյանի խոսքով, հիշողության ոչնչացումը ժողովրդի մեջ առաջացնում է ամնեզիայի վիճակ. «Այսօր չկա խորհրդային անցյալը, խորհրդային շրջանում չկար ցարական անցյալը: Հիշողության պակասը բերել է այդ սովորույթին, որ սառնասրտորեն ենք մոտենում հիշողության ոչնչացմանը»:
Նա նաև նշեց, թեև ուզում են «Հին Երևան» նախագծի միջոցով հին Երևանի պատրանք ստեղծել, սակայն չի ստացվի:
Հարակից հրապարակումներ`
- Գերակա հանրային շահ է ճանաչվել Երևանի կենտրոնում գտնվող մի շարք տարածքների նկատմամբ
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում