Լևոն Մկրտչյան. Աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը
«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն ենթադրում է կառավարման ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: ԿԳ նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուների ներկայությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշել է, որ Հանրապետության Նախագահի վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ են դրվել առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում:
«Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը:
«Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել, ժամանակն է, որ մտածենք բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մա սին: Կրթական հիմնական բարեփոխումները եղել են համապատասխանության և որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք և համատեղ ջանքեր է պահանջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները