Մասնագետը՝ սեզոնային ալերգիաների բուժման մասին
Գարնանը, սովորաբար, ալերգիաներն ակտիվանում են: Ակտիվանում է, հատկապես, ծաղկափոշու հետ կապված ալերգիայի տեսակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ալերգոլոգ, Զարուհի Կալիկյանը՝ նշելով, որ մարդիկ դա հաճախ կապում են արևի հետ:
«Գարնան սկզբին այն ավելի շատ կապված է ծառերի ծաղկափոշու հետ, իսկ մայիս-հունիսին դեր են խաղում դաշտախոտերը: Սեզոնային ալերգիան հաճախ նմանվում է հարբուխի, արցունքահոսություն է լինում»,-նշեց ալերգոլոգը:
Իսկ կանխման մասին մասնագետն ասաց. «Պետք է զբաղվել ոչ թե սրացման ժամանակ, այլ ամբողջ տարվա ընթացքում»:
Նա ընդգծեց, որ սեզոնային ալերգիաները բուժել հնարավոր է հենց նույն ալերգենով՝ օրգանիզմը ընտելացնելով դրան:
Սեզոնային բույսերի, մրգերի հետ կապված ալերգիաների դրսևորման մասին մասնագետի դիտարկումները՝ տեսանյութում: