Բուլղարիայում պատրաստվում են փախստականների ներհոսքին
Բուլղարիայում ակտիվացրել են Թուրքիայի հետ սահմանային պաշտպանական արգելքների աշխատանքները՝ պատրաստվելով փախստականների ապօրինի ներհոսքին: Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով Բուլղարիայի ոստիկանությանը:
Ըստ նրանց տվյալների, աշխատանքները պետք է ավարտվեն մարտի վերջին, երբ գարնան գալստի հետ սպասվում է փախստականների մեծ հոսք, ովքեր փորձում են թափանցել Եվրոպա Թուրքիայի տարածքով:
Բուլղարական կառավարության ձեռնարկած միջոցները կապված են նաև այն բանի հետ, որ հարևան բալկանյան երկրները որոշում են ընդունել սահմանափակել ՝ օրվա մեջ 580 մարդ թվով: Հաշվի առնելով սա՝ Բուլղարիան կարող է լինել հաջորդ երկիրը, այսպես կոչված «բալկանյան երթուղին» փախստականների համար:
Աղբյուրը գրում է, որ անհրաժեշտության դեպքում սահմանին անվտանգությունը կարող են վերահսկել 2-3 հազար զինվորականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները