Հայաստանում ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ը դեպքերը նվազել են, իսկ վիրուսային հեպատիտի դեպքերը՝ աճել
Հայաստանում 2015 թվականին տարափոխիկ հիվանդությունների շարքում առավել ﬔծ թիվ են կազﬔլ վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հունվար-դեկտեմբերին գրանցվել է այդ հիվանդության 124 088 դեպք, իսկ 2014թ-ին՝ 128, 2 հազար դեպք: Դեպքերի զգալի մասը` 9633-ը գրանցվել է 0-14 տարեկանների մոտ:
Ինչ վերաբերում է սուր աղիքային հիվանդություններին, ապա նախորդ տարի գրանցված դեպքերն ավելացել են: Եթե 2014թ-ին արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 9 452 դեպք, ապա 2015թ-ին՝ 12 268 դեպք, որից 1 881-ը՝ բակտերիալ դիզենտերիա:
Նախորդ տարի աճել են նաև վիրուսային հեպատիտի դեպքերը` կազմելով 250` նախորդ տարվա 201-ի դիմաց: Դրանցից 88-ը եղել է հեպատիտ Ա, 69-ը` հեպատիտ Բ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ը դեպքերը 2015թ-ին նվազել են: Եթե 2014թ-ին հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ի 180 դեպք, ապա 2015թ-ին՝ 161 դեպք: ՄԻԱՎ-ի դեպքերն էլ նվազել են 56-ով. նախորդ տարի մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 294 դեպք:
Ըստ ԱՎԾ-ի` նվազել են նաև քոսի դեպքերը. 2014թ-ի 86-ի դիմաց 2015թ-ին գրանցվել է 41 դեպք: Ի դեպ, քոսով հիվանդացել է 0-14 տարեկան 18 երեխա:
Սակայն սրան զուգահեռ նախորդ տարի ավելացել են ոջլոտության դեպքերը. 2015թ-ին գրանցվել է 56 դեպք, 2014թ-ին՝ 42 դեպք: 9-ով ավելացել են նաև լեշմանիոզի դեպքերը. 2015թ-ին գրանցվել է 18 դեպք, որից 17-ը՝ 0-14 տարեկանների մոտ: