Բավարար է 28 տարի ման գալ այս խարանով. Շիրակի թեմի առաջնորդ
«Ժամանակն է, որպեսզի մենք ազգովի վերջ տանք համազգային այս ամոթին և խայտառակությունը»,- Գյումրիում դաշնակահար Տիգրան Համասյանի բացօթյանի համերգի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով նույնպես հանդիսատեսի շարքերում է:
Հիշեցնենք, որ Տ.Համասյանը Գյումրիում հանդես է գալիս բարեգործական համերգով՝ ի աջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների: Երկրաշարժից 28 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, ամբողջ հայ ազգը՝ հարուստ, թե աղքատ, իշխանավոր, թե անիշխան, սփյուռքահայ, թե հայաստանցի, պետք է միասին այս խարանը հանեն հայ ազգի վրայից:
«Բավարար է 28 տարի ման գալ այս խարանով»,- ասաց նա:
Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ 1988 թվականի երկրաշարժից ամենաշատը տուժել է Գյումրին, և եթե Գյումրին ոտքի կանգնի, մնացած տուծած շրջաններն ինքնաբերաբար ոտքի կկանգնեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան