Գյումրիի տնակային ավանում սպասում են դաշնակահար Տիգրան Համասյանին
Հայտնի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանն ի աջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների, այսօր Գյումրիում հանդես կգա համերգով: Նա ելույթ է ունենալու Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասում՝ «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում:
Tsayg.am-ը գրում է. «Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» է հայտարարում ու տնակներում ապրողներին լուսանկարելով, փորձում ուշադրություն հրավիրել: Այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել: Պակաս գումարը լրացնելու նպատակով վաղը Գյումրու Սավոյան փողոցում գտնվող տնակներից մեկի դիմաց Տիգրան Համասյանը հանդես կգա բարեգործական համերգով: Մինչև մարտի 15-ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարանատեր կդառնա»:
Տնակային ավանում հավաքված են ոչ միայն գյումրեցիներ, այլ նաև Հայաստանի տարբեր շրջաններից են գնացել Գյումրի՝ ներկա լինելու դաշնակահարի յուրօրինակ համերգին:
Նշենք, որ Տիգրան Համասյանն ինքն էլ գյումրեցի է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան